Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք է հայտնաբերվել, 40 մարդ մահացել է
Международные новостиՎրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Տվյալները ստացվել են ավելի քան 54,4 հազար թեստերի հիման վրա։
Վրաստանում համաճարակի սկզբից հայտնաբերված վարակման դեպքերի թիվը շաբաթ առավոտյան հասել է 861 883-ի։
Մեկ օրում եւս 40 պացիենտ մահացել է։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 12298-ի։
Ապաքինվել է 2014 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 801 864-ի։