Ամենօրյա բաները՝ այն, ինչ կատարվում է, լուսաբանման ենթակա չի
ОбществоHraparak.am-ը գրում է.
Դեկտեմբերի 2-ին համացանցով տարածվեցին կադրեր, որոնք արված են Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի մոտակայքից, եւ որտեղ պարզ երեւում ու լսվում էր, թե ինչպես են կրակահերթեր արձակվում ադրբեջանական դիրքերից:
Ո՛չ Արցախի ՊԲ-ն եւ ո՛չ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը որեւէ տեղեկություն չտվեցին: Առաջին պաշտոնյան, ով խոսեց կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մասին, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր: Նա ասաց, որ կրակահերթը սկսվել է առավոտյան 10։30-ին, անցել է բնակիչների այգիների միջով ու տեւել է 10-15 րոպե, կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Կրակահերթերի հետեւանքով մարդկային եւ նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։
Ինչո՞ւ են հանկարծ սկսել կրակել: Ըստ տարածված վարկածի, ադրբեջանցիները կրակը բացել են այն բանից հետո, երբ հայկական կողմը Կարմիր Շուկայում բարձրացրել է Արցախի դրոշը: Ադրբեջանական կայքերն այն ակտիվորեն տարածում են ու իրենց բացած կրակը ներկայացնում որպես պատիժ «հայկական քրջեր» բարձրացնելու համար: Իսկ մերոնք այս թեման չեն համարում լուսաբանման ենթակա:
Ճի՞շտ է, որ ադրբեջանցիները պահանջել են հանել Կարմիր Շուկայում ծածանվող հայկական դրոշը: Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «խնդրեց» տվյալ թեմայով դիմել ՊԲ խոսնակին, իսկ վերջինս ասաց, որ թեման առհասարակ լուսաբանման ենթակա չէ, կա «ռազմական գաղտնիք» հասկացություն:
Շարունակությունը՝ այստեղ