Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին
ОбществоԱդրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին:
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը:
Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:
Ավելին այստեղ