Զինվորականները սխալմամբ 14 խաղաղ բնակչի են սպանել․ մեղավոր է համարվել հետախուզությունը
Международные новостиՀնդկաստանի Նագալենդ նահանգում, դեկտեմբերի 4-ի երեկոյան զինվորականները սպանել են առնվազն 14 խաղաղ բնակչի եւ մեկ անվտանգության աշխատակցի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Զինվորականները, աշխատավորների խմբին սխալմամբ դրել են գրոհայինների տեղ եւ հրազենային կրակ բացել նրանց վրա։ Դեպքի հետեւանքով՝ ավելի քան 10 քաղաքացիական անձ ստացել է հրազենային վիրավորում։ Նահանգի ղեկավարի հայտարարության համաձայն, այս աննախադեպ ողբերգությունը տեղի է ունեցել, քանի որ հետախուզական ծառայությունը սխալ տեղեկություններ է հաղորդել զինվորականներին։
Ավելին՝ այստեղ