ՌԴ-ն Թուրքիային օգնում է TF-X ազգային մարտական ինքնաթիռի ստեղծման հարցում
Международные новостиՌուսաստանը և Թուրքիան արդյունավետ համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ թուրքական TF-X կործանիչի ստեղծման գործում։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի հայտարարությանը։
«Ռուսաստանի հետ բանակցություններում համագործակցության բազմաթիվ հարցեր կան, դրանք ներառում են նաև TF-X ազգային մարտական ինքնաթիռի ստեղծման հետ կապված որոշ թեմաներ», - մեջբերում է թերթը Դեմիրի խոսքերը։
Նրա կանխատեսման համաձայն՝ ազգային TF-X ինքնաթիռն անգարից դուրս կգա 2023 թվականին:
«Բայց ժամանակի ընթացքում որոշակի համակարգերի փոխարինման, զարգացման, թարմացման և տեղայնացման փուլային գործընթաց կլինի: Այս գործընթացի ընթացքում կարող են բանակցություններ վարվել նաև ռուսական կողմի հետ կոնկրետ տեղայնացման համակարգերի շուրջ»,- եզրափակել է Դեմիրը։