Մահացել է Ted Baker նորաձեւության տան ղեկավար Ջոն Բարթոնը
Культура78 տարեկանում մահացել է Ted Baker բրիտանական ապրանքանիշի ղեկավար Ջոն Բարթոնը, հայտնում է «Reuters» գործակալությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մահվան պատճառը չի հաղորդվում։ Ջոն Բարթոնը նորաձեւության տունը սկսել է ղեկավարել 2019թ․-ին, երբ հրաժարական է ներկայացրել ընկերության հիմնադիր Ռեյ Քելվինը։ Քելվինին գործընկերներն ու ենթակաները նրան մեղադրել են սեռական ոտնձգության համար։
«Ted Baker» ընկերությունը հիմնվել է 1988թ․-ին Գլազգոյում եւ մասնագիտացած է լյուքս դասի հագուստի եւ աքսեսուարների վաճառքի ոլորտում։