Եվրոպական ինդեքսները դեկտեմբերի 6-ի դրությամբ
ЭкономикаԵվրոպական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 15380.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.48%-ով և կազմել 6865.78 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.54%-ով և կազմել 7232.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.77%-ով և կազմել 1622.07 կետ: