ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
TVՀՀ ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները:
Նիստի մեկնարկին նախ կհայտարարվեն նախորդ օրն անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքները. խորհրդարանն ընտրում էր Հաշվեքննիչ պալատի անդամ:
Այնուհետև քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Որից հետո պատգամավորները կանցնեն օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Օրակարգային հարցերից են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: