Մահացել է ՀԽՍՀ արդարադատության նախկին նախարարը
Политика75 տարեկան հասակում այսօր մահացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արտշինբանկից, որտեղ էլ և վերջին տարիներին աշխատել է Աշրաֆյանը։
Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։ Աշրաֆյանը ծնվել է 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում:
Ավելին՝ այստեղ