Առնվազն 12 մարդ է անհետ կորել Սիցիլիայի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունից հետո. ԶԼՄ
Международные новостиԱռնվազն 12 մարդ է համարվում անհետ կորած Իտալիայի Սիցիլիա կղզու Ռավանուզա համայնքում գազի պայթյունի հետեւանքով, շաբաթ հայտնել է Giornale di Sicilia թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրատվականի տեղեկություններով՝ անհետ կորածների շրջանում կա երեք երեխա ու ամուսնական զույգ: Տուժածների հստակ թվի մասին տեղեկատվություն դեռեւս չի հաղորդվում: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, պայթյունի հետեւանքով փլուզվել է 5-հարկանի շենքն ու վնասվել են երկու հարեւան շենքերը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:30-ի շրջանում:
Ավելին՝ այստեղ