Աղբյուր․ Սոլոմոն Իմե Ուդոն հրաժարվում է ռուսական ակումբի հետ մեկնել ձմեռային հավաքների
СпортԻնչպես արդեն տեղեկացել ենք, հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդը»։
Ինչպես տեղեկացնում է Meta-ratings.ru-ն, ռուսական ակումբն Ուդոյին հրավիրել է՝ մասնակցելու ձմեռային ուսումնամարզական հավաքներին։
Ըստ աղբյուրի՝ սակայն, կիսապաշտպանը չի ցանկանում փորձաշրջան անցնել ռուսական թիմում։ Ուդոն հայտնել է, որ իր նպատակն է միանգամից պայմանագիր ստորագրել «Նիժնի Նովգորոդի» հետ։
Ոդոյի պայմանագրի ժամկետը ղազախական «Ատիրաուի» հետ լրանում է դեկտեմբերի 31-ին։ Ֆուտբոլիստն «Ատիրաուում» անցկացրել է ութ հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։