«Նման բան չկա և չի կարող լինել». ՌԴ ԱԳՆ-ն` Ուկրաինա «ռուսական ներխուժման» մասին
Международные новостиԱՄՆ-ն տարօրինակ կերպով ֆիքսված է Ուկրաինա իբր «ռուսական ներխուժման» թեմայով. այն գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ, մինչդեռ Վաշինգտոնը չունի ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք՝ բարձրացնելու այն հարցը, թե ինչ է անում Ռուսաստանը իր տարածքում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։
«Ամերիկացիներն անբացատրելիորեն ֆիքսված են այն մտքի վրա, որ կա Ուկրաինա «ռուսական ներխուժման» վտանգ, նման բան չկա և չի կարող լինել։ Իսկ այն, ինչ մենք անում ենք մեր տարածքում, ուղղակի նրանց չի վերաբերում, նրանք ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք չունեն այդ հարցը բարձրացնելու նման հարթությունում»,- ասել է Ռյաբկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններում հստակ ասել է նրան, որ ռուսական զորքերը տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և ոչ մեկին չեն սպառնում, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։