ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հայաստանում առաջին բացօթյա սահադաշտի բացումը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1861- Կ. Պոլսում հիմնվել է Արևել յան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել Միքայել Նալբանդյանը։
1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությանը։
1918- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:
1919 - Ուզունլարում բոլ շևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:
1936– ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։
2005- մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօթյա սահադաշտի բացումը:
2006-Արգենտինայի Սենատը միաձայն վավերացրել է օրինագիծ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2017- հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:
ԱՇԽԱՐՀ
835 -չինական Տան կայսրությունում անհաջող տեղի է ունեցել «Քաղցր ցողի դավադրությունը»:
1503 -ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:
1799 -վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
1812– ավարտվել է Ռուս-ֆրանսիական պատերազմը։
1825 –տեղի է ունեցել Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։
1900– Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ առաջացել է Քվանտային մեխանիկան։
1911– Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։
1913 -Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:
1943 -ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը:
1989 - վախճանվել է ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբել յան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:
1995–Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։
2004 -բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում