ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Վերացվել են հին դատարանները, վճարային քարտերը «մտել» են Հայաստան. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Միգրանտների միջազգային օր, Արաբական լեզվի միջազգային օր, Մոլդովա՝ Ոստիկանության օր, Նիգեր՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ ՔԾԿԳ աշխատողների օր, Իրան՝ Իրանի իսլամական ուսումնական հաստատությունների և համալսարանների միավորման օր, Քաթար՝ Ազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1906 - ծնվել է հայ խորհրդային դերասան Գուրգեն Գենը (Շահնազարով):
1918– ստեղծվել է Արմենպրես հայկական լրատվական գործակալությունը:
1920 - ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվել են հին դատարանները։
1928 - ծնվել է նկարիչ Հենրիկ Սիրավյանը:
1933 - ծնվել է գրականագետ, քննադատ, թարգմանիչ Ելենա Ալեքսանյանը:
1939 –վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Գրիգոր Սյունին:
1972 - վախճանվել է ֆրանսահայ բանաստեղծ Նիկողոս Սարաֆյանը։
1993 - ադրբեջանական 60.000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման է անցել Ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով։
2002-պլաստիկ քարտերի համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Վիզա Ինթերնեյշնլ» ընկերությունը, Կենտրոնական բանկում ազդարարել է VISA քարտերի նորամուտը Հայաստան:
2006- Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է խմբագրական փոփոխություն կատարել «ԱրմենՏելի» թիվ 60 լիցենզիայի մեջ` ընկերությանը զրկելով ինտերնետ կապի ելքի մենաշնորհից, ինչպես նաև տվյալների ու ծառայությունների միջազգային փոխանցման ոլորտում ձայնային կապի փոխանցման բացառիկ իրավունքից:
2009- ձերբակալվել են նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած երկու ցմահ դատապարտյալները` Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:
2015-Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը սկսել է Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը:
2019- ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեղադրանքով:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա.218- Հաննիբալը ջախջախել է հռոմեացիներին Տրեբիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:
1737 -վախճանվել է իտալացի ջութակագործ Անտոնիո Ստրադիվարին:
1778 -ծնվել է անգլիացի դերասան, ծաղրածու, ժամանակակից սատիրայի հայր համարվող Իոզեֆ Գրիմալդին:
1787– Նյու Ջերսին դարձել է ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:
1806- սկսվել է ռուս-թուրքական հերթական պատերազմը։
1829 -վախճանվել է ֆրանսիացի կենսաբան Ժան Բատիստ Լամարկը:
1833 -առաջին անգամ հնչել է Ռուսական Կայսրության հիմնը՝ «Աստված, ցարին պահպանիր»:
1856 -ծնվել է անգլիացի ֆիզիկոս, էլեկտրոնը հայտնագործած Շոզեֆ Ջոն Թոմսոնը:
1863 -ծնվել է Ավստրիայի էրցհերցոգ, Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը:
1865 -ԱՄՆ-ում ընդունվել է Սահմանադրության 13-րդ լրացումը, որը արգելում է ստրկությունը:
1878 - ծնվել է (ըստ արխիվային տվյալների) խորհրդային պետական և քաղաքական գործիչ Իոսիֆ Ստալինը:
1890 -ծնվել է ամերիկացի գյուտարար, ռադիոընդունիչների որոշ տեսակների ստեղծող Էդվին Արմսթրոնգը:
1892– առաջին անգամ բեմադրվել է Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:
1904 –ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ջորջ Սթիվենսը:
1921 -ծնվել է խորհրդային և ռուսական դերասան, ծաղրածու Յուրի Նիկուլինը:
1930 -ծնվել է խորհրդային և ռուսական նկարիչ, ռեժիսոր, գրող Վլադիմիր Վորոշիլովը, որը եղել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հանրահայտ խաղի հաղորդավար և հեղինակ:
1940– նացիստական Գերմանիայի կողմից հաստատվել է «Բարբարոսա» գործողությունը՝ Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:
1946– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը:
1953 -NTSC համակարգի օգնությամբ սկսել է հեռարձակվել գունավոր հեռուստատեսությունը:
1958 -արձակվել է աշխարհում առաջին կապի արբանյակը:
1966– հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:
1980– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի և երգահան Քրիստինա Ագիլերան:
1981 -առաջին թռիչքն է իրականացրել խորհրդային ստրատեգիական ռմբակոծիչ Ту-160-ը:
2008 -Ֆրանսիան Եվրամիության 25 երկրների անունից ՄԱԿ է ներկայացրել հռչակագրի նախագիծ, ըստ որի, կոչ է արվել ապաքրեականացնել հոմոսեքսուալ հարաբերությունները և քննադատել սեռական կողմնորոշման հիմքով մարդու իրավունքների ոտնահարումը:
2010– Թունիսում սկսվել է հեղափոխություն, որի արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալին 2011 թվականին հրաժարական է տվել:
2011-ԱՄՆ-ի բանակի վերջին ստորաբաժանումներն են դուրս բերվել Իրաքից:
2020 -Ռուսաստանի Դաշնությունում ջուր է իջեցվել «Հյուսիսային բևեռ» ինքնալողացող սառցակայուն հարթակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում