ՊՆ-ն պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ է հայտարարում. կներգրավվեն մինչև 65 քաղաքացու
ОбществоՀՀ պաշտպանության նախարարությունը պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ է հայտարարում: Սրա վերաբերյալ նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
Հավաքաները տեղի կունենան երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար երեք ամիս ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
Ավելին՝ այստեղ