Ոսկին էժանանում է
ЭкономикаԵրկուշաբթի առավոտյան ոսկու գները աննշան կերպով ընկնում են, ընդ որում, կորոնավիրուսի հետ կապված մտավախությունները թանկարժեք մետաղի գինը պահում եմ ունցիայի դիմաց 1800 դոլարի մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.15 տոկոսով կամ 2.75 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1802.15 դոլարի: Ընդ որում, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.84 տոկոսով՝ մինչեւ 22.343 դոլար ունցիայի դիմաց։
Ոսկու գինը նախորդ երկու օրերի աճից հետո ուղղիչ կերպով ընկնում է, այս ընթացքում մետաղը թանկացել է ընդհանուր 2.3 տոկոսով։