Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 քաղաքացի
Международные новостиԻրանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 43 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 131 167-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 2413 նոր դեպք. 376 մարդ հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 6 175 782 դեպքից 6 012 695-ն առողջացել է: 2835 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ 59 269 038 քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ արդեն 50 651 228 քաղաքացի՝ երկրորդ դեղաչափը: Խթանիչ՝ երրորդ դեղաչափ ստացած անձանց թիվը 4 361 551 է: