ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
ОбществоՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի և տեղի բնակչի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ուխտավորները, որոնց թվում էին նաև Շուշիի համալսարանի ուսանողները, Ստեփանակերտից և Մարտունիի շրջանում գտնվող վանական համալիրի մոտակա բնակացայրերից ժամանել են Ամարաս՝ եկեղեցական պատարագի մասնակցելու:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը նշել է, որ Սուրբ Ծնունդին ընդառաջ կտրուկ ավելացել է ուխտավորների քանակը, որոնք ցանկանում են այցելել սրբավայրեր: Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովում են ինչպես տեղաշարժման, այնպես էլ պատարագի ժամանակ:
Ավելին՝ այստեղ