Մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Dodge-ով Գեղարքունիքի մարզում գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր
ОбществоԳեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Ղարիբ Ա.-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ղարիբ Ա.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: