Ռուսաստանը շահագրգռված է անվտանգության վերաբերյալ բանակցություններով․ Պեսկով
Международные новостиԱնվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մեջ կան հիմնարար կետեր, սակայն Մոսկվան շահագրգռված է բանակցություններով՝ քննարկելու դիրքորոշումները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան հիմնարար հարցեր՝ կապված Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող գործընթացների հետ: Բայց ամեն դեպքում, ինչպես երեկ ասաց ինքը՝ Վլադիմիր Պուտինը, մենք շահագրգռված ենք բանակցություններով»,֊ասել է Պեսկովը՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե Մոսկվան որ սկզբունքային կետերից պատրաստ չէ հրաժարվել։
«Ոչ: Հիմա ես դա չեմ անի: Եկեք սպասենք այս բանակցություններին, երբ կհամաձայնեցվեն ժամկետները: Բայց այն, որ պատրաստակամությունը հաստատված է, արդեն իսկ լավ է», - ասել է Պեսկովը: