Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն. ՔՏՀԱ տեսչական մարմին
ОбществоՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթօրյա մշտադիտարկումն իրականացրել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն: Դրա հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։
Հանրային տրանսպորտում COVID-1-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով վերահսկողությունը շարունակական կլինի: