Բաշկիրիայի մայրուղու վրա ավելի քան 30 ավտոմեքենաներ են բախվել
Международные новостиԱվելի քան 30 ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի է ունեցել Բաշկորտոստանի մայրուղու վրա, հայտնում է հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը։ Մի մարդ մահացել է, հինգը տեղափոխվել են հիվանդանոց, ՏԱՍՍ-ին հայտնել են Բաշկորտոստանի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ այսօր կեսօրին անբարենպաստ օդերեւութաբանական պայմանների պատճառով Ուֆա-Օրենբուրգ ավտոճանապարհի 49-րդ կմ-ում ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է գրանցվել։ Դրա հետեւանքով մեկ մարդ մահացել է, 5-ը տուժել են, տրանսպորտային միջոցները մեխանիկական վնասվածքներ են ստացել»,- հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Կարմասկալինսկի շրջանի դատախազությունը ստուգում է անցկացնում։ «Դատախազությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, գնահատական կտա ճանապարհների եւ ճանապարհային գործունեության մասին օրենսդրության պահպանմանը, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությանը, դաշնային մայրուղու մի հատվածի եւ ճանապարհային ծառայության հաշվեկշիռը պահողներին»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։
Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, չորսինը՝ միջին ծանրության։
«Հինգ հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս պահին երթեւեկությունը սահմանափակ է՝ դեպքի վայրում օգնություն ցուցաբերելու պատճառով»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։