Վրաստանում COVID-19-ով վարակման 1661 նոր դեպք է հայտնաբերվել
Международные новостиԱնցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1661 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է 3841 մարդ, մահացել՝ 69-ը, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»՝ հղում անելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին։
Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 32741 թեստ։
Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները՝ օրական՝ 5,07%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,93%, 7 օրվա ընթացքում՝ 5,21%։
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 924 368 դեպք, որից 881 863 մարդ ապաքինվել է, 13 512-ը՝ մահացել։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 463 409 պատվաստում, անցած 1 օրվա ընթացքում պատվաստվել է 6 969 մարդ։
Կարանտինում գտնվում է 37, հիվանդանոցներում՝ 5121, կլինիկական հյուրանոցներում՝ 920 պացիենտ։