Ընդդիմության հիմնավորումները չեն համապատասխանում առաջ քաշված խնդիրներին
Блог
Լավ, ենթադրենք, որ գործարար պատգամավորը, ով ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, աշխատում է ցածր արդյունավետությամբ: Սակայն, եթե համակարգը դառնա հարյուր տոկոս համամասնական, նույն պատգամավորը հիմա էլ կընտրվի կուսակցական ցուցակով, այսինքն` այս մեխանիզմը չի երաշխավորում ԱԺ-ն գործարար կամ օլիգարխ պատգամավորների ներկայությունից:
Ընտրակեղծիքների առնչությամբ` եթե գոյություն ունի տարբեր եղանակներով ընտրությունները կեղծելու խնդիր: Մի՞թե հարյուր տոկոս համամասնականը թույլ է տալու խուսափել այդ եղանակների կիրառումից, եթե և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգերի պարագայում գործելու են միևնույն ընտրական մեխանիզմներն ու աշխատելու են նույն ընտրական հանձնաժողովները:
Այսինքն, ընդդիմության ներկայացրած որոշ փաստարկներ ու հիմնավորումներ` ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու համար, կարծես չեն համապատասխանում առկա խնդիրներին ու առաջ քաշվող թեզերին:
Էրիկ Միլլերի ֆեյսբուքյան գրառումը