Հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
ОбществоԲագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից դեկտեմբերի 25-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Գարիկ Թ.-ն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, վերջինս 2020 թ. ապրիլի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ավելին՝ այստեղ