Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կողմ են հանդես գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի
Международные новостиՄենք շատ լավ հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից: Պատճառը, որով այս մասին խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է. նրանք երկուսն էլ հանդես են գալիս հանուն խաղաղության տարածաշրջանում:
Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այս տարի Վրաստանը կարևոր նախադեպ է ստեղծել տարածաշրջանում, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունեցել իմ միջնորդությամբ: Մենք ստեղծել ենք առաջին նախադեպը մեզ համար բարեկամ և հարևան երկու երկրի միջև»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին:
Անդրադառնալով Թուրքիային՝ Ղարիբաշվիլին հայտարարել է հետևյալը. «Անկասկած, Թուրքիան շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում: Մենք բարեկամական և եղբայրական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»: