«Դոմ Մոսկվի» կենտրոնը Իջևանում բացեց «Ռուսական կենտրոն»՝ Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ
ОбществоԵրևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց հինգերրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Կրթական կենտրոնը բացվել է Իջևանի քաղաքապետարանի օժանդակցությամբ և Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ։
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։
«Ռուսերենը իմացությունը կարևոր է, այն միջազգային շփման լեզու է։ Ուրախ եմ, որ սա արդեն հինգերորդ կենտրոնն է, որ բացվում է Հայաստանում։ Շնորհակալություն կազմակերպիչներին, որոնք զբացվում են նման կարևոր գործով»,- ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորեց, որ կենտրոնը մեծ ազդեցություն կունենա ամբողջ մարզում։«Հույս ունենք, որ կենտրոնը նոր էջ կբացի հայ-ռուսական մշակութային կապերի բնագավառում, մեր մարզի դպրոցականների և երիտասարդների ակտիվ մասնակցկությամբ։ Նոր սերունդը կծանոթանա ռուս դասականների և արվեստի հետ»,- նշեց Հայկ Ղալումյանը։
Կրթական կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
«Իջևանում ռուսական կենտրոնի կառուցմանն աջակցելը ներդրում է ապագայի համար, կրթական այս կենտրոնի սաները լինելու են երեխաները: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նման նախագծերին՝ ձգտելով զարգանալու և կրթվելու հավասար հնարավորություններ ստեղծել Հայաստանի տարբեր անկյուններում ապրող փոքրիկների համար։ Համոզված եմ, որ Իջևանի բնակիչները մեծ հետաքրքրությամբ մասնակից կդառնան ռուսական կենտրոնի աշխատանքին», - ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով հնարավոր է ամբողջական ինֆորմացիա ստանալ Ռուսաստանի մշակույթի և պատմության մասին։
«Մենք կարևորում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործըկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Իջևանում արդեն մեկնարկել էին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ երեխաների համար ռուսերենի անվճար դասընթացները, որի մասնակիցները ստացան սերտիֆիկատներ և ամենորյա նվերներ։ Այսուհետև դասընթացները կշարունակվեն նորաբաց կենտրոնում։
«Հույս ունեմ, որ ռուսական կենտրոնը ոչ միայն կդառնա ռուսերենի հանրայնացման հարթակ, այլև Իջևանի բնակիչների համար սիրելի վայր, որտեղ կանցկացվեն կրթական-մշակութային միջոցառումներ», - ասաց Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Ռուսական կենտրոնների աշխարհագրությունը ընդլայնվում է, նման կրթական հարթականեր են ստեղծվելու Հայաստանի բոլոր մարզերում։