Բարսելոնան այս շաբաթ որոշիչ հանդիպումներ կունենա Դեմբելեի պայմանագրի երկարաձգման շուրջ
СпортԻսպանական «Բարսելոնան» նորից փորձեր կկատարի հարձակվող Ուսման Դեմբելեի պայմանագրի երկարաձգման համար: Ֆրանսիացի հարձակվողը, որը 2017 թվականից է հանդես գալիս կատալոնական թիմում, կարող է մրցաշրջանի վերջում ազատ խաղացողի կարգավիճակով հեռանալ: Այս մասին հայտնում է football-espana-ն:
24-ամյա Դեմբելեն հունվարի 1-ից կարող է բանակցություններ վարել ցանկացած թիմի հետ, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները չեն շտապում, քանի որ դեռևս բանակցությունների մեջ են «Բարսելոնայի» հետ: Թե՛ ակումբը, թե՛ անձամբ Դեմբելեն ցանկանում են երկարաձգել պայմանագիրը, չնայած այս գործարքն ավարտելու համար կողմերը շատ աշխատանք պետք է կատարեն:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչները գոհ չեն, որ ակումբը Դեմբելեին խնդրում է համաձայնել աշխատավարձի նվազեցման՝ Ֆերան Տորեսին գրանցելու համար: «Բարսելոնայում» նման որոշումը կապում են ֆուտբոլիստի մարզավիճակի և թիմում ցույց տված արդյունքների հետ:
«Բարսելոնան» մտադիր է այս շաբաթ վռճորոշ հանդիպումներ ունենալ Դեմբելեի ներկայացուցիչների հետ: