Սրճարաններ մուտքը միայն թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով թույլատրելու նախագիծն ամփոփման փուլում է․ ԱՆ
ОбществоՀանրային սննդի վայրեր, մշակութային հաստատություններ մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ թույլատրելու առնչությամբ նախարարի հրամանի նախագիծն ամփոփման փուլում է, որից հետո կհրապարակվի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ Արդարադատության նախարարությունից ստացել են հրամանի նախագծի վերաբերյալ կարծիքը: Փաստաթուղթը կամփոփվի, կհաստատվի և հետո կհրապարակվի:
Ավելին՝ այստեղ