Բիթքոինի գինն ընկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակի ֆոնին
ЭкономикаՂազախստանում ստեղծված իրավիճակի ֆոնին, որտեղ գտնվում է կրիպտոարժույթների մայնինգի համաշխարհային հզորությունների 18 տոկոսը, բիթքոինի գինը նվազել է մինչեւ 44.15 հազար դոլար։ Այս մասին են վկայում Coindesk պորտալի տվյալները։
Ընդ որում, ցերեկը բիթքոինը վաճառվում էր 46.99 հազար դոլարով, իսկ երեկոյան սկսել է անկում ապրել, գրում է «Գազետա»-ն:
Ինչպես հաղորդում է «Sputnik Մերձավոր արտերկիր» Telegram ալիքը, կրիպտոարժույթների մայնինգի համաշխարհային հզորությունների մոտ 18 տոկոսը կենտրոնացած է Ղազախստանում։ Կրիպտոարժույթների մայնինգի համար նախատեսված գրեթե 90 հազար համակարգիչ այդ երկիր է տեղափոխվել Չինաստանից, քանի որ կրիպտոարժույթների հետ ցանկացած գործունեություն ՉԺՀ-ում անօրինական է ճանաչվել:
Ղազախստանում ցույցերն ու ջարդերն աշխարհում բիթքոինի մայնինգի 12 տոկոս կրճատման են հանգեցրել:
Ավելի վաղ կրիպտոարժույթի կտրուկ անկման պատճառը կորոնավիրուսի նոր շտամի մասին լուրերն էին։ Բիթքոինը նոյեմբերի 27-ին հասավ յոթ շաբաթվա նվազագույնին եւ պաշտոնապես մտավ «արջի շուկայի» տարածք:
Սակայն ինչպես կարծում է ARK Invest ներդրումային ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Քեթի Վուդի խոսքով` բիթքոինի գինը կարող է գերազանցել 500 հազարը, քանի որ այս թվային արժույթը ցածր հարաբերակցություն ունի ակտիվների այլ դասերի հետ։