Ереван, 13.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение


Փաշինյանի իշխանության մայրամուտը

Аналитика

Կիրառական քաղաքագիտության մեջ, որպես կանոն, կա մի սկզբունք, որի մասին ճիշտ է դասագրքերում չի գրվում, սակայն իրական կյանքում անքննելի փաստ է. փողը և քաղաքականությունը մշտապես գտնվել են դիալեկտիկական կապի մեջ։ Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականությունն իրացվում է առավելապես տեխնոլոգիաների, ազդեցության մեթոդների, գովազդային ու լրատվական արշավների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղվել քաղաքականությամբ։ Չնայած փաստենք, որ այնուհանդերձ, դա չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականության մեջ, և այնպես չէ, որ փողին տիրապետող ցանկացած մեկը կարող է զբաղվել քաղաքականությամբ և հասնել հաջողության։

Ըստ էության, ժխտել ֆինանսական միջոցների կարևորությունը քաղաքականության մեջ՝ ևս հնարավոր չէ, քանի որ փողը քաղաքականությամբ զբաղվելու մի քանի կարևոր նախապայմաններից առնվազն մեկն է։ Այս հանգամանքն առանց բացառության, վերաբերում է բոլոր երկրներին։ Ու նաև դրանով է պայմանավորված, որ գրեթե բոլոր պետություններում գործում են բիզնեսի ու քաղաքականության տարանջատման ինստիտուցիոնալ, օրենսդրական կարգավորումներ ու մեխանիզմներ։ Դրանք այս կամ այն չափով ապահովում են բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը, բայց վստահաբար չեն ապահովում ու չեն կարող ապահովել փողի ու քաղաքականության տարանջատումը, քանի որ առանց փողի քաղաքականություն պարզապես հնարավոր չէ։

Հենց դրանով է նաև պայմանավորված, որ գրեթե բոլոր երկրներում մշտապես արդիական է քաղաքականության ֆինանսավորման աղբյուրների, դրանց թափանցիկության հարցը։ Ոչ զարգացած ժողովրդավարություններում, որպես կանոն, փողին մշտապես տիրապետում է միայն իշխանությունը՝ իշխող կուսակցությունը։ Քաղաքականությամբ զբաղվող մյուս սուբյեկտները մշտապես ունենում են ֆինանսական միջոցների անբավարարություն, հետևաբար՝ այդ առումով երբեք չեն կարողանում մրցել իշխանության հետ։ Նաև դա է այդպիսի երկրներում իշխանությունների գրեթե մշտական վերարտադրության գրավականը։ Նշենք նաև, որ նման պետություններում փողը միշտ գտնվում է իշխանության տրամադրության տակ, քանի որ դեպի իշխանություն են ձգտում գրեթե բոլոր գործարարները, որոնք չունենալով իրավական պաշտպանություն, իրենց բիզնեսը փորձում են կայացնել իշխանության տանիքի ներքո։

Ասվածին հակառակ պատկեր է տիրում կայացած ժողովրդավարական, բիզնեսի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգեր ունեցող երկրներում։ Այնտեղ այդ կանոնը չի գործում, կամ գործում է ոչ այն չափով, որ որոշիչ դառնա իշխանության  ձևավորման համար։ Իրավական պետություններում բիզնեսն ազատ է օրենքով սահմանված կարգով իր աջակցությունը հայտնելու ցանկացած քաղաքական միավորման, և որևէ հարկային տեսուչ չի կարող տուգանել որևէ գործարարի՝ որևէ ընդդիմադիր կուսակցության օրինական դրամահավաքին մասհանում կատարելու համար։ Ավելին, բազմաթիվ ժողովրդավարական երկրներում, այդ թվում՝ եվրոպական, պետությունը պետական միջոցներից կամ տարբեր հիմնադրամներից զգալի չափով ֆինանսավորում է բոլոր քաղաքական կուսակցություններին։ Ի դեպ՝ Հայաստանում այդ նորմը գործում է միայն խորհրդարան անցած ուժերի համար, սակայն հատկացվող միջոցները չնչին են։

Ստացվում է՝ իշխանությունից դուրս մնացած ուժերը կա՛մ ուղղակի չեն կարողանում գոյատևել, կա՛մ գոյատևում են չափազանց մեծ դժվարություններով՝ հաճախ հայտնվելով որևէ օլիգարխի գրպանում, ինչն էլ նպաստում է առանց այդ էլ խեղված քաղաքական համակարգի դեգրադացմանը։ Պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե եվրոպական երկրների օրինակով՝ պետությունը զգալի միջոցներ հատկացներ ոչ թե ուղղակի գրանցված, այլ իրական քաղաքականությամբ զբաղվող կուսակցություններին։ Բայց Հայաստանում դա ուղղակի ուտոպիա է թվում, քանի որ իշխանությունը չի կարող ֆինանսավորել այն, ինչն ապագայում կդառնա իր կործանման պատճառ։

Ասվածից հանգենք առանցքային մի եզրահանգման․ միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական համակարգի դեգրադացիայի հետևանք է, որի վերացումն առնվազն ժամանակի մեջ կհանգեցնի նաև նրա իշխանության վերջին։ Մինչդեռ առանց քաղաքական համակարգի կայացման՝ Հայաստանում էական փոփոխություններ հնարավոր չեն։ Բայց այդ խնդրի լուծումը նման է փակ շղթայի. լուծման համար անհրաժեշտ է փող, փողին ու փող ունեցողներին տիրապետում է իշխանությունը, իսկ իշխանությունը թույլ չի տա քաղաքական համակարգի կայացումը, քանի որ դա կլինի նույն այդ իշխանության վերջի սկիզբը։ Լայն իմաստով, այս փակուղային իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ճանապարհով փոփոխություններ գործնականում հնարավոր չեն։

Ունենք հետևյալը՝ խոչընդոտելով քաղաքական համակարգի կայացմանը, Նիկոլն ակամայից պայմաններ է ստեղծում նոր հեղափոխության համար, ինչն էլ կհանդիսանա նրա ապիկար իշխանության մայրամուտը։  

 

Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»