Սաակաշվիլին ողջունել է բողոքի ցույցերը Ղազախստանում
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ղազախստանում ծավալվող իրադարձությունները, գրում է «Գրուզիա Online»-ը։
«Ես ողջունում եմ ղազախ ժողովրդի պայքարը հանուն ազատության։ Սա վառ օրինակն է, որ ռեժիմը որքան էլ ռեպրեսիաներ անցկացնի, որքան էլ մարդ բռնի, որքան էլ հատուկ ջոկատայիններ դուրս բերի, գլխավոր ուժն ազատասեր ժողովուրդն է։
Մարդիկ չեն հանդուրժում կոռուպցիան, սոցիալական անարդարությունը եւ ոչ ֆորմալ կառավարումը։ Անցյալ տարի՝ սեպտեմբերին, ղազախստանցի ընդդիմադիրների մի մեծ խումբ եկավ ինձ մոտ, եւ արդեն նրանց հետ զրույցից հասկացա, որ քաղաքացիական հասարակությունը պատրաստ է փոփոխությունների»,- գրել է Սաակաշվիլին։
Նախկին նախագահը մատնանշել է Նուրսուլթան Նազարբաեւի «ոչ ֆորմալ կառավարումը».
«Պետք է ասեմ, որ Նազարբաեւը, ի տարբերություն Իվանիշվիլիի, շատ բան է արել Ղազախստանի համար, բայց դա նրան իրավունք չի տալիս տիրել երկրին մասնավոր կարգով եւ ոչ ֆորմալ կերպով շքեղության ստվերում»,- ասվում է հայտարարության մեջ։