Ղազախստանում խաղաղապահ ուժերի հրամանատարի թեկնածություն արդեն կա. ՀԱՊԿ
Международные новостиՂազախստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարի թեկնածություն արդեն կա, սակայն որոշումը դեռ պաշտոնականացված չէ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ես դեռ չեմ ուզում առաջ ընկնել, քանի որ որոշումը դեռ պաշտոնականացված չէ։ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը կորոշի Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարի նշանակման հարցը։ Թեկնածություն արդեն կա, բայց դեռ հաստատված չէ, ուստի չեմ ուզում հայտարարել։ Որոշումն ավելի ուշ կհրապարակվի ԶԼՄ-ներում»,- ասել է Զասը։