Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ունենք պաշտոնապես հաստատված և Բաքվում պահվող 51 և չհաստատված 80 գերի, 200 անհետացման դեպք. Սահակյան

Ռազմագերիների հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս 2020թ-ի հոկտեմբերից, բայց հիմնական իրավական աշխատանքները իրականացվել են 2021թ-ի ընթացքում։ Անհապաղ միջոցներ կիրառելու միջնորդություններից զատ նախապատրաստվել են գանգատներ և ներկայացվել են միջազգային ատյաններին։ Այս մասին Tert am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին գերիների վերադարձի ուղղությամբ տարվող հիմնական իրավական աշխատանքներին, ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Այս ամեն ինչից բացի մենք իրականացրել ենք  ջատագովությունը և մեր ձեռքի տակ եղած փաստերը ներկայացրել ենք դիվանագետներին կամ միջազգային կառույցների պաշտոնատար անձանց։ Փորձել ենք այս խողովակներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի քաղաքական գործընթացներում ևս դրական տեղաշարժեր լինեն։ Ընդհանուր առմամբ դատարանները մեր միջնորդություների խնդրանքների մեծ մասը բավարարել են, մի փոքր սահմանափակ դիրքերից են հանդես եկել ազատ արձակելու խնդրի կապակցությամբ, որը նախ պայմանավորված է դատարանների սահմանափակ մանդատով և նաև ընթացող գլոբալ քաղաքական պրոցեսներով»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ այս ամենով հանդերձ, միջազգային կառույցները կոչեր են հղել Ադրբեջանին և իրականացրել են ֆորմալ և ոչ ֆորմալ աշխատանքներ։

«Խնդիրը, իհարկե, մնում է չլուծված և մեկուկես տարին բավականին տևական ժամանակ է, որպեսզի այդ խնդիրները իրենց վերջնական լուծումը ստանային, սակայն հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կամ խնդիրներ, սա խոչընդոտ է այս գործընթացներում։ Հստակ անելիքներ ունենք 2022թ-ին, եթե այս տարվա ընթացքում ապահովել ենք փաստահավաքությունը և իրավական գործընթացների մեկնարկը, 2022թ-ին առավել մեծ աշխատանք ենք տանելու պատասխանատվության ենթարկելու մասով։ Մեր թիրախը լինելու է հայերի հանդեպ հանցագործություններ իրականացրած Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անմիջական կատարողները»,- նշեց իրավապաշտպանը։

Հարցին` գերիների թվի հետ կապված ինչպիսի՞ն են վերջին տվյալները, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.

«Մինչև նոյեմբերի 16-ի դրվագը, մենք ունենք 40 հաստատված և դեռևս Բաքվում պահվող գերիներ, այս թիվը մնացել է անփոփոխ։ Նոյեմբերի 16-ի դրվագով ունեցանք շուրջ երեք տասնյակին մոտ գերեվարման նոր դեպքեր, պաշտոնական տվյալներով 32-ը, որից 21-ը վերադարձվել են, 11-ը դեռևս պահվում են Բաքվում։ Ընդհանուր առմամբ ունենք 51 հաստատված գերիներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ մենք ունենք չհաստատված գերեվարման դեպքեր, և այդ խումբը գտնվում է խոցելի վիճակում, նրանք գտնվում են անհայտության մեջ և նրանց ճակատագրերի առնչությամբ նոր տեղեկատվություն չի տրամադրվում, այլ կերպ ասած՝ ենթարկվել են բռնի անհետացման, այս գործերի քանակը շուրջ 80-ն է, կան անհետացման դեպքեր, որոնք շուրջ 200-ն են։ Այդ 80 գերիների մասով ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի նրանց գերեվարումը պաշտոնականացվի`անկախ հետագա դեպքերից։ 2020թ-ի պատերազմի արդյունքում շուրջ 135 գերեվարվածներ հայրենադարձվել են»։

Անդրադառնալով վերադարձած գերիներին կալանավորելու դեպքերին՝ Սահակյանը նշեց.

«Ես կարծում եմ, որ մեր երկրում կալանքը որպես խափանման միջոցը չարաշահվում է։ Այն իրականացվում է պատժիչ նպատակով, վարույթ իրականացնող մարմինները փոխանակ բարձրացնեն իրենց պրոֆեսիոնալիզմը, տեխնիկական և այլ հագեցվածությունը, որպեսզի ապահովեն գործերի օբյեկտիվ քննությունը, նրանք սովետական հոգեբանությամբ փորձում են ճնշումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա կառուցել քրեական գործեր։ Իրենց ցանկալի կարճ և ոչ հեռանկարային ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով օգտագործում են կալանքը որպես պատժիչ միջոց։ Ցավոք սրտի այդ պրակտիկան կիրառվեց շատ խոցելի և զգայուն խմբի նկատմամբ»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ այս քայլը ունեցավ արտաքին քաղաքական բացասական արձագանք  Հայաստանի իմիջի տեսանկյունից։

«Մենք տեսանք նաև՝ ինչպես Ալիևը Հայաստանին մեղադրեց գերիներին խոշտանգելու մեջ։ Այն գործողությունները, որը կատարում էին նրանք, վերագրեցին Հայաստանի իշխանություններին։ Ներպետական իրավական տրամաբանությամբ էլ այս կալանավորումը գնահատում ենք ոչ իրավաչափ, դրանք չունեն օրենքով նախատեսված հիմքեր, նաև ապահովված չէ համաչափությունը, այդ խնդիրը կարելի էր լուծել ավելի մեղմ խափանման միջոցի ընտրությամբ։ Ես և իմ գործընկերները` Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը որպես պաշտպանյալները ենք ներգարվել երկու կալանավորվածների գործերին, վիճարկելու ենք խափանման միջոց կալանքը և հետագայում փաստերով դիմեկու ենք ՄԻԵԴ։ Վստահորեն կարող եմ ասել, որ փախուստի հեռանկարներ չկան,  այդ տղաները հրաժարվել են գնալ երրորդ երկիր և եթե ցանկություն ունենային փախչել, ուղիղ ճանապարհով կգնային»,- ասաց Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ 2022թ-ին բացի իրավական հիմնական գործողություններից, աշխատանքներ են տանելու այլ երկրների ազգային օրենսդրությամբ օտարերկրյա պետություններում քրեական հետապնդումներ իրականացնելու համար, աշխատելու են քաղաքական սանկցիաների ուղղությամբ։

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти