ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Международные новостиՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում. բռնությունն ու սպանությունն անընդունելի են։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ղազախստանում տիրող իրավիճակին և կոչ ենք անում բոլոր ներգրավված անձանց զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ բռնությունից և խաղաղ միջոցներն օգտագործել իրավիճակը կարգավորելու համար»:
Դյուժարիկն ընդգծել է բռնության դադարեցման կարևորությունը՝ հավելելով, որ ցուցարարները պետք է խաղաղ ցույցեր անցկացնեն։
Նա նշել է, որ ամեն դեպքում հասարակական կարգը վերականգնելիս պետք է պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային չափանիշները: