Ղազախստանում մոտ 4 000 մարդու են ձերբակալել
Международные новостиՂազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են արդեն մոտ 4 հազար մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Տելեգրամ»-ի «Vласть о главном» ալիքը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Հաղորդվում է, որ ձերբակալությունների մեծ մասը գրանցվել է Ալմաթիում: Բոլոր ձերբակալվածներին սպառնում է ցմահ ազատազրկում:
ՆԳՆ-ից հայտնել են, որ պետական մարմինների բոլոր շենքերը վերցվել են վերահսկողության ներքո, ոստիկանությունն ապահովում է կարգուկանոնը: