ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ շարունակում է խաղաղապահներ տեղափոխել Ղազախստան
Международные новостиՌուսաստանի Դաշնության զինված ուժերի օդադեսենտային զրքերի ծառայողները ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությամբ շարունակվում են տեղափոխվել Ղազախստան։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Տեղեկանում ենք Известия-ից։
«Ստանդարտ տեխնիկայով և սպառազինությամբ օդադեսանտային ուժերը ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով թռչում են Մոսկվայի և Ուլյանովսկի շրջանների օդանավակայաններից դեպի Ժանոզեն և Ալմաթի օդանավակայաններ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները, որոնք ավելի վաղ ժամանել էին Ղազախստան, արդեն սկսել են կատարել իրենց խնդիրները։
Մասնավորապես՝ խաղաղապահները հսկում են պետական և ռազմական կարևոր օբյեկտները, աջակցում հանրապետության իրավապահներին իրավիճակը կայունացնելու գործում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: