Անհայտ անձինք սպառնացել են պայթյուններ իրականացնել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում
Международные новостиԱնհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին նամակ է եկել՝ պայթյունի սպառնալիքով: Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել երկրների զորքերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ դեսպանատների տարածքները ստուգվել են, պայթյունավտանգ առրկաներ չեն հայտնաբերվել: