Մահացել է «Օսկարի» արժանացած առաջին սևամորթ դերասանը
КультураՀոլիվուդյան դերասան Սիդնի Պուատիեն, որն «Օսկարի» արժանացած առաջին սևամորթն է, մահացել է 94 տարեկանում:
Ինչպես հայտնում է BBC News-ը, դերասանի մահվան մասին լուրը հաստատել են Բահամյան կղզիների արտաքին գործերի նախարարի գրասենյակից:
Նշվում է, որ Պուատիեն նորարար դերասան էր, ինչպես նաև հարգված հումանիստ և դիվանագետ: Ակադեմիական մրցանակի դափնեկիր նա դարձել է 1963 թվականին «Դաշտի շուշաններ» ֆիլմի համար՝ արժանանալով «լավագույն դերասան» կոչմանը:
Ավելին՝ այստեղ