Ռումինիայում կտորից դիմակ կրելը կպատժվի տուգանքով
Международные новостиՌումինիայի ներքին գործերի նախարար Լուչիան Բոդեն հայտարարել է, որ հունվարի 8-ից սկսած երկրում կտորից պաշտպանիչ դիմակ կրելը հավասար կլինի դիմակ չկրելուն, դիմակի բացակայությանը, որի համար կսահմանվի 570 դոլար տուգանք: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Մասնագետներն ասում են, որ «օմիկրոն» շտամը շատ արագ է տարածվում և չափազանց վարակիչ է, ուստի վիրուսի տարածումը կանխելու համար պաշտպանիչ դիմակների կրումը շատ կարևոր է: Անհամապատասխան դիմակ կրելու համար նախատեսված տուգանքը հավասար է դիմակ չկրելու համար սահմանված տուգանքին»,-հայտնել է Բոդեն:
Նրա խոսքով՝ անվտանգության նորմերի պահպանությանը հետևելու են ոստիկանության աշխատակիցները: