Հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը
Международные новостиՀունվարի 10-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել են Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունից։
«ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողովը, ըստ նախնական տեղեկության, նախատեսված է անցկացնել երկուշաբթի»,- նշել են մամուլի ծառայությունից։