Պեսկով. ՀԱՊԿ նիստում առայժմ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Международные новостиՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հունվարի 10-ին նախատեսված արտահերթ նստաշրջանից հետո որեւէ փաստաթղթի ընդունում ներկայումս չի նախատեսվում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ՝ ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ հինգ պետությունների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, գումարվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի խնդրանքով։ Օրակարգում մեկ հարց է՝ «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի եւ դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին»։ Հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ Հայաստանի նախագահությամբ։