Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին ինքնասպանություն է գործել ոստիկանության բաժնի պետը
Международные новостиԺամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս -Ղազախստան»-ը՝ Տարազի վարչակազմի մամուլի ծառայությանը հղում անելով։
Ինչպես նշվում է, Սուլեյմենովի ինքնասպանության պատճառը դեռևս անհայտ է, կատարվում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Մարիամ Գևորգյան