Լուկաշենկոն անթույլատրելի է համարում Ղազախստանում տեղակայված խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնելը
Международные новостиՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ չի կարելի թույլ տալ, որ տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի տեղակայումը Ղազախստանում ներկայացվի որպես օկուպացիա:
«Մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն ձեռնարկվել են. մենք օկուպանտ չենք, մենք սեփական ցանկությամբ չենք եկել այնտեղ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, ով պատասխանատու է այդ հսկայական երկրի համար»,- ասաց Լուկաշենկոն: