Բենզինը թանկացել է, դիզվառելիքը՝ էժանացել
ЭкономикаRegular-92 բենզինի փոխարժեքը 2022 թվականի առաջին առևտրային օրը աճել է ավելի քան 2%-ով` մեկ տոննայի դիմաց բարձրանալով 50 հազար ռուբլուց:
Ըստ Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային բորսայի (SPIMEX) տվյալների՝ վերջին անգամ այս տեսակի վառելիքի արժեքը մեկ տոննայի դիմաց 50 հազար ռուբլին գերազանցել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին։ Թանկացել է նաեւ AI-95 բենզինը` գրեթե 1%-ով՝ դառնալով 52,23 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց։
Միևնույն ժամանակ, ձմեռային դիզելային վառելիքը փոքր-ինչ էժանացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ից ի վեր առաջին անգամ՝ դրա գինը նվազել է 0,2%-ով և կազմել 65,6 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց։ Ընդ որում, արտասեզոնային դիզելային վառելիքի արժեքն աճել է 0,4%-ով՝ դառնալով 52,25 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց։
Նշենք, որ տարվա առաջին առևտրային օրը ամենաշատը թանկացել են հեղուկացված նավթային գազերը (LPG)՝ 24%-ով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 31,47 հազար ռուբլի։