Երևանի հիվանդանոցներից մեկում ազգությամբ թուրք կին է ընդունվել. հայրանունը՝ Էրդողան
ОбществоԵրևանի Էրեբունի վարչական շրջանի «Գրիգոր Նարեկացի» հիվանդանոցում ազգությամբ թուրք հիվանդ է ընդունվել։
Այս մասին հայտնեցին ArmDaily.am-ի աղբյուրները։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կնոջ ամուսինը հայ է, նա կրում է ամուսնու ազգանունը։ Ուշագրավ է հատկապես կնոջ իսկական հայրանունը՝ Գ․ Էրդողան։ ArmDaily.am-ը կապ հաստատեց հիվանդանոցի ընդունարան, որտեղից հաստատեցին լուրը։
«Այո, նման հիվանդ ենք ընդունել։ Անուն-ազգանունը լավ հիշում եմ ՝ Գ․ Էրդողանի Աղամալյան։ Ես էլ հարցրի, որ թե ոնց, ինչ, ամուսինն ասեց՝ հայրը հայ է։ Ընդունվել է գինեկոլոգիայի բաժանմունք»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի աշխատակիցը։