Նավթն էժանանում է
ЭкономикаՀինգշաբթի առավոտյան նավթի գներն ընկել են շտկման շրջանակներում՝ երկու առեւտրային օրվա ընթացքում միջինը 5 տոկոսով բարձրանալուց հետո, վկայում են աճուրդներիտվյալները:
Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.24 տոկոսով՝ հասնելով 84.47 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի փետրվարյան ֆյուչերսների գինը՝ 0.21 տոկոսով՝ հասնելով 82.46 դոլարի։
Հինգշաբթի առավոտյան նավթի շուկայում գների ուղղիչ անկում էր գրանցվել այն բանից հետո, երբ նախորդ երկու առեւտրային օրերին Brent տեսակի նավթի գինը բարձրացավ 4.6 տոկոսով, իսկ WTI-ն՝ 5.5 տոկոսով: