Զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել
ОбществоԱյսօր Կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի հերթական նիստի ընթացքու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել:
«Կարծում եմ սա շատ խորհրդանշական, արժեքաին և գաղափարական նշանակություն ունեցող փաստ է: Կրկին իմ խոնարումը և հարգանքի տուրքը բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը հաստատեց զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական ծախսերը փոխհատուցող ծրագիրը:
Նախագծի նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զավակների ծնողներին (այսուհետ՝ նաև շահառու)՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերը փոխհատուցելու համար: