Ереван, 29.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


ԱԳՆ-ի զրոյական պահվածքը

Аналитика

Վերջին երեք տարիների ընթացքում, ինչպես մյուս բոլոր գերատեսչություններում, այնպես էլ ԱԳՆ-ում «բարդակը» գնալով խորանում է։ Փաստացի, արտգործնախարարությունը վերածվել է այլևս ծայրաստիճան անհաջող, ուշացած հայտարարություններ տարածող գերատեսչության, կամ, որ ավելի ճիշտ կլինի բնորոշել այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի «արտաքին քաղաքական մամուլի ծառայության»:

Ակնհայտ է, որ պետության հիմնասյուն հանդիսացող կառույցներից մեկը երկրի համար ամենաճակատագրական փուլում իր դիվանագիտական ողջ ներուժով հանդերձ մի կողմ է դրվել, «փակվել է» Արարատ Միրզոյանի թեթև ձեռքով, չի մասնակցում որևէ կադրային որոշման կամ արտաքին քաղաքական կարևոր գործընթացի․ ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ Մոսկվայում մեկնարկելիք հայ-թուրքական գործընթացը, որտեղ ԱԳՆ-ն ունի զրո մասնակցություն: Ավելին՝ այդ գործընթացում, ինչպես հայտնի է, հայկական կողմի բանագնացը Ռուբեն Ռուբինյանն է, ով ոչ միայն դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, այլև չի տիրապետում դիվանագիտական աշխատանքի նրբություններին նման բարդ բանակցային գործընթացի համար, որպեսզի կարողանա հավասարը հավասարին երկխոսել ծանրքաշային թուրք դիվանագետ Սերդար Քըլըչի հետ:

Ասվածին հավելենք, որ Քըլըչը մոսկովյան հանդիպմանը շատ լավ է նախապատրաստվում և մինչ Մոսկվա մեկնելը բազմակողմ հանդիպումներ է անցկացնում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի մասին Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես է հաղորդում: Մեր ԱԳՆ-ն որևէ մասնակցություն չունի դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր կապուղիների ապաշրջափակման գործընթացներին: Այսինքն՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կարևոր արտաքին քաղաքական գործընթացի չի մասնակցում, ինչը նոնսենս է և խոսում է կառույցի ամլության մասին։

Մի առանձին լիրիկական պատմություն է դեսպանների նշանակման գործընթացը, որտեղ, նույնպես, ԱԳՆ-ն լուսանցք է մղված: Այս հարցում Նիկոլ Փաշինյանը որոշումները կայացնում է ընդհանուր առմամբ միայնակ և, չնայած իր նախկին խոստումներին, թե պետք է վերանայվի դիվանագիտական կոչում չունեցողներին դեսպան նշանակելու պրակտիկան,  շարունակում է առանցքային երկրներում դեսպաններ նշանակել կադրային դիվանագետ չհանդիսացող անձանց (Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում, Վաղարշակ Հարությունյանը՝ ՌԴ-ում, Սոս Ավետիսյանը՝ Իսպանիայում, Վիկտոր Ենգիբարյանը՝ Գերմանիայում և այսպես խայտառակությունների շքերթն առաջիկայում շարունակվելու է):

Տեղի ունեցածն, ամենայն հավանականությամբ, ունի հետևյալ բացատրությունը. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, չի վստահում, «չի ներում» այս կառույցին և դիվանագետներին 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրմանը և հետպատերազմյան հետագա պայմանավորվածություններին չաջակցելու, իր հետ չհամաձայնեցված ձևակերպումների ու հայտարարությունների, ինչպես նաև մայիսի վերջին փոխարտգործնախարարների միասնական հրաժարականի համար, որից հետո մի պատկառելի ժամանակահատված ԱԳՆ-ն պարզապես չուներ ղեկավար կազմ և անգործության էր մատնված մի շրջանում, երբ ադրբեջանական ուժերը ներթափանցել էին ՀՀ ինքնիշխան տարածք:

Ըստ էության, պատերազմից հետո ԱԳՆ-ում ստեղծված քաոսային իրավիճակը շարունակվում է մեկ տարբերությամբ, որ ԱԳՆ ղեկավարը Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ է, և այդպիսով՝ ստացվում է, որ ԱԳՆ-ն կատարում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները՝ որպես կառույց աշխատելու և դիվանագիտական աշխատանք կատարելու, որոշումների կայացմանը մասնակցելու փոխարեն:

Արմեն Հովասափյան

Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»