Շատ դժվար է լինելու առանց Արթուրի. Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս 20 տարեկան հերոսին (լուսանկարներ, տեսանյութ)
ОбществоԳյումրիում այսօր վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով զոհված Արթուր Մխիթարյանին։ Արթուրը 20 տարեկան էր:
Երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրու ՍԲ Նշան եկեղեցում տեղի ունեցավ Արթուրի հոգեհանգստի արարողությունը: Նշենք, որ Արթուրի մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին էր հայտնաբերվել։
Ըմբշամարտիկ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։
Araratnews.am-ը զրուցեց Արթուրի ընկերներից մեկի հետ. «Նա իսկական ընկեր էր, իսկական գյումրեցի: Շատ բարի էր, հոգատար, շնորքով: Շատ դժվար է լինելու առանց Արթուրի»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը:
«Էլ չենք կռնա իրար հետ նվագենք, Արթուրս, ընկերս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուրի ընկեր` Ռաֆիկ Սարիբեկյանը:
Արթուրն ու իր նման հազարավորները կյանք ու կռիվ տվեցին հանուն Հայրենիքի: Հավերժ փառք ձեզ, տղերք...
Ավելին՝ այստեղ